Ավարտվել է Սլովենիայի նախագահի այցը Հայաստան![]() 12 հոկտեմբերի 2010 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյրքի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը, երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել` ամփոփելով այցի արդյունքները: Այնուհետեւ Սլովենիայի նախագահն եւ նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, այցելել` Գանձարան եւ Մայր Տաճար: Ավարտելով պաշտոնական այցը` Սլովենիայի Նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Երեւանից, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |