ՀԱԿ-ի համակարգողը ներկայացրել է Հայաստանի ղեկավարության գլխավոր ձախողումները![]() 12 հոկտեմբերի 2010 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին է ներկայացրել Հայաստանի իշխանությունների վերջին 1,5 տարվա ձախողումները: «Առաջինը՝ գործող ռեժիմին չհաջողվեց պայմաններ ստեղծել մարտի 1-2-ի իրադարձություններից հետո առաջացած ճգնաժամի հաղթահարման համար: Երկրորդը՝ մտահոգում է բնակչության ծանր սոցիալ-տնտեսական վիրճակը: Երրորդը՝ հայկական կողմը լուրջ ձախողումներ ունեցավ արտաքին քաղաքականության ոլորտում՝ ստորագրելով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Չորրորդը՝ ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանը շարունակում է ճնշումը միջնորդների ու Հայաստանի հանդեպ»,-ասել է Լևոն Զուրաբյանը: Նա կոչ է արել բնակչությանը ընդվզել ներկա ղեկավարության քաղաքականության դեմ և մասնակցել ՀԱԿ-ի հոկտեմբերի 15-ին ու 19-ին Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքներին: Զուրաբյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը կրկին թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում՝ առաջարկելով ՀԱԿ-ին այն անցկացնել Մատենադարանի մոտ: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Զուրաբյանը նշել է, որ Հայաստանի նախագահը հավանաբար երբեք այդքան խաբված իրեն չի զգացել, որքան արձանագրությունների վավերացման հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |