ՀՀ նախագահ. Միջազգային լրատվական դաշտում մենք թե' քանակապես, թե' որակապես ամրանալու մեծ խնդիր ունենք![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Գյումրիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ես շատ լավ հասկանում եմ, որ արտերկրում հրապարակել և տարածել հայկական մամուլ իրականում նշանակում է մեծ զոհողություն կատարել: Դա նշանակում է դառնալ համայնքային կյանքի կազմակերպիչներից, համախմբողներից մեկը, զբաղվել հրաշագեղ մայրենիի պահպանմամբ ու տարածմամբ, պահել հայկական ինքնությունն ու հայկական ոգին, ունենալ սեփական դիմագիծ, ազգային արմատ, հայկական մտածողություն և վերջապես դառնալ հայ ժողովրդի ու նրա տարբեր հատվածների հոգևոր ու պատմամշակու-թային ժառանգության պահապանները, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման խթանողները»: Հայաստանի նախագահը նշել է, որ ոգևորիչ է այն փաստը, որ պարբերաբար հայկական նոր տեղեկատվական միջոցներ են ստեղծվում աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում նաև օտար լեզուներով գործող հայկական լրատվամիջոցներ: «Սա իսկապես լավ միտում է: Միջազգային լրատվական դաշտում մենք թե' քանակապես, թե' որակապես ամրանալու մեծ խնդիր ունենք: Սուտ ու կեղծիք, սև քարոզչություն տարածող մեր հարևանի նավթադոլարներին մենք հակադրելու ենք աշխարհասփյուռ մարդկային մեր ներուժը, և մենք հաղթելու ենք, որովհետև ստով ու կեղծիքով հնարավոր չէ հեռու գնալ»,- ընդգծել է նա: «Մենք կարիք չունենք ինքներս մեզ հաշմոզելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունումն այլընտրանք չունի: Իսկ օտարները կարիք ունեն ճշմարիտ և օբյեկտիվ լրատվության: Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»: Ահա այս տրամաբանությամբ և այս համատեքստում է, որ Արցախը հայտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» շարքում»,- ասել է ՀՀ նախագահը` պարզաբանելով, որ Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը և եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ և դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգում-ների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատրաստվում: Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ամբողջ աշխարհն այսօր բացառում է ռազմական ուղին, միայն Ադրբեջանն է, որ (իրենց խոսքերով) «երբեք չի ժխտում հարցի լուծման ռազմական ճանապարհը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |