ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազ Դարիուս Վալիսին

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազ Դարիուս Վալիսին: Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր` կարևորելով փորձի փոխանակումը:

Երկու երկրների գլխավոր դատախազները մտքեր են փոխանակել դատախազական համակարգերի բարեփոխումների վերաբերյալ:

Լիտվայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել` մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երևանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---