Հովիկ Աբրահամյանն. Եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է21 հոկտեմբերի 2010 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը Հայաստան և նրա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահը շեշտեց, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է և երկիրը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները: Թորբյորն Յագլանդը կարևորեց Հայաստանի դերակատարությունը Եվրոպայի խորհրդում և Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքը ԵԽԽՎ-ում նշելով ` որ Եվրոպայի խորհուրդը ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին և բարեփոխումների գործընթացին: Նա բարձր գնահատեց ՀՀ նախագահի վարած քաղաքականությունը և խորհրդարանի գործունեությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |