ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին21 հոկտեմբերի 2010 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպման ընթացքումքննարկվելեն ԵԽԽՎ 1677 բանաձևի կատարման հարցը, մասնավորապես անդրադարձ է եղել ընդդիմադիրներին բանտից ազատ արձակելու, մարտի 1-ի սպանությունների բացահայտման, Ա1+ հեռուստաընկերության վերաբացման հետ կապված խնդիրներին: Շոշափվել են նաև Եվրոպայի խորհրդի` Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել ակտիվ դերակատարության հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցելեն Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԵԽ գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Բյորն Բերգեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |