Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը![]() 23 հոկտեմբերի 2010 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2010թ. աշնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց աշնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որը ներկայացրեց 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները: Նա անդրադարձավ ինչպես գրանցված հաջողություններին, այնպես էլ թերացումներին, զեկուցեց նաև, որ 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները լիարժեքորեն կատարված են: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան Լոռու մարզպետ Ա.Քոչարյանը, ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա.Պետրոսյանը, Արարատի զինկոմիսար, գնդապետ Գ.Դավթյանը: Ելույթ ունեցողները ներկայացրեցին իրենց ոլորտներում առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը, ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, գարնանային զորակոչի ամփոփման և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար: Նա խոսեց աշնանային զորակոչի ընթացքի վերահսկման լրացուցիչ մեխանիզմների մասին` մատնանշելով, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված հատուկ հանձնաժողովը, որը օպերատիվ կերպով ուսումնասիրելու և ընթացք է տալու հասարակության դիմում- բողոքներին` ապահովելով թեժ գծի արդյունավետ գործունեությունը: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց զինկոմիսարիատների և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքը` ֆիզիկապես և հոգեպես անառողջ զորակոչիկների ներթափանցումը զինված ուժեր բացառելու համար: Նման դեպքերը հետագայում առավել մեծ խնդիրներ են ստեղծում զորամասերում` տարբեր դժբախտ պատահարների պատճառ դառնալով և ազդելով բանակի մարտունակության վրա: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը անդրադարձավ նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դեպքերին, կարևորեց բարոյահոգեբանական մթնոլորտն ամրապնդելու անհրաժեշտությանը: Նիստի ավարտին Սեյրան Օհանյանը խիստ ցուցումներ տվեց զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, նախկինում ի հայտ բերված թերացումները բացառելու, ժողովրդավարական վերահսկման և բավարար թափանցիկություն ապահովելու համար: 2010թ. գարնանային զորակոչի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրերով, մեդալներով ու նվերներով պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարարության և պետական այլ կառույցների մի շարք ներկայացուցիչների, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |