Ամեն օր և ամեն ժամ հայկական բանակը դառնում է ավելի մարտունակ

Ամեն օր և ամեն ժամ հայկական բանակը դառնում է ավելի մարտունակ

PanARMENIAN.Net - «Բանակը հասարկության հայելին է, և այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ` այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում` լինի դա Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, թե այլուր: Իհարկե, բանակը շատ ավելի կազմակերպված, շատ ավելի կարգապահ, շատ ավելի կատարելագործված կառույց է, քան այլ կառույցները, և մեր պահանջները բանակի նկատմամբ շատ ավելի բարձր են, քան այլ կառույցների նկատմամբ»,- Շիրակի մարզ կատարած աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Այս տեսանկյունից նայելով, իհարկե, ես մտահոգված եմ բոլոր այն դեպքերով, որ տեղի են ունենում մեր զինված ուժերում, բայց մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամեն օր, ամեն ժամ մեր բանակը դառնում է ավելի մարտունակ, մեր բանակն ավելի է կատարելագործվում, և վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ուղղակի պետք է հպարտանա մեր զինված ուժերով: Ներողություն բառիս համար, ես ընդհանրապես կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել և, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են: Ես հպարտանո՛ւմ եմ մեր բանակով: Փառք Աստծո, դեռևս խաղաղություն է: Ընդամենը մեկ անգամ է անհրաժեշտ եղել ապացուցելու, որ այս բանակն իր առաքելությունը կարող է կատարել, և այդ ապացույցն այսօր բոլորը կարող են տեսնել, շոշափել: Ապերախտ են այն մարդիկ, ովքեր օգտվում են բանակի կատարած սխրագործության արդյունքից, բայց փնովում են այդ բանակը: Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պետք ընդհանրապես»,- ասել է ՀՀ նախագահը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---