Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանական ազգը մոլորվել է իր խառնածին ծագումնաբանության կոկտեյլում

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանական ազգը մոլորվել է իր խառնածին ծագումնաբանության կոկտեյլում

PanARMENIAN.Net - Ելնելով սեփական պատմության բացակայության բարդույթից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել արհեստականորեն ստեղծված «ադրբեջանական պետության» պատմության վերաբերյալ ծիծաղելի պատմական դրույթներով: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով, Ադրբեջանի պատմագրությունը մինչ օրս խճճված է իր ժողովրդի «մեդական», «աղվանական» և «թյուրքական» ծագումնաբանության մեջ: «Մինչև 1936 թվականը «ադրբեջանական ազգ» հասկացություն գոյություն չուներ, այն շրջանառության մեջ դրվեց Իոսիֆ Ստալինի կամքով, որն արհեստական բաժանում կատարեց Խորհրդային Ադրբեջանի թաթարների ու Փոքր Ասիայի թուրքերի միջև` հաշվի առնելով այն գաղափարաբանական տարբերությունը, որն առկա էր երկու պետությունների միջև»,- նկատել է պատգամավորը:

Ինչպես նկատել է Շարմազանովը, Հայաստանի արևելյան հարևանները հանդես են գալիս այնպիսի կեղծ գիտապատմական հայեցակարգերով, որոնք այն աստիճանի ծիծաղաշարժ են, որ անգամ այնպիսի դրույթներ, որ Հոմերոսի «Ոդիսականի» ցիկլոպներն Ադրբեջանն ու ադրբեջանցիներն են, շումերական «Գիլգամեշ» էպոսը` ադրբեջանական հնագույն գրականության մարգարիտն է, ոչինչ են «Խորհրդային Նախիջևան» թերթում տեղ գտած նախադասության հետ այն մասին, որ Նոյ նախահայրը հնագույն ադրբեջանցի գիտնական և աստղագետ է:

«Այնպես որ, հաշվի առնելով ադրբեջանական պատմագրության ծիծաղելի զինանոցը, Ալիև-կրտսերը դեռ օգտագործելու է այդ նյութերը` զվարճացնելով ոչ միայն հարևաններին, այլև ողջ աշխարհին»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---