Արտակ Զաքարյան. Ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կստանա 1990-ական թվականների արդյունքը

Արտակ Զաքարյան. Ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կստանա 1990-ական թվականների արդյունքը

PanARMENIAN.Net - Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները կոնկրետ հասցեատեր ունենան: Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ուղղակի կերպով դատապարտի ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում նրա սադրանքները: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավական քիչ է, քանի որ տվյալ դեպքում այդ երկիրը կկորցնի միակ հաղթաթուղթը` իր նավթագազային ռեսուրսների գրավչությունը միջազգային հանրության համար: Նա ընդգծել է նաև, որ եթե անգամ Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ սկսել, նա կստանա նույն պատասխանը, որին արժանացավ 1990-ական թվականների պատերազմի ժամանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---