Եթե ՀՀ նախագահն առաջարկի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ապա քաղաքական մեծամասնությունը մեծ հաճույքով կանի դա![]() 26 հոկտեմբերի 2010 - 21:03 AMT PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Աստրախանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո մեզ առաջարկի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ապա մենք մեծ հաճույքով կանենք դա»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» կուսակցության օրինագծի վրա, հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Աբրահամյանի խոսքով, եթե Հայաստանի նախագահի գլխավորությամբ որոշում ընդունվի ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին, ապա քաղաքական մեծամասնությունը կարող է անհապաղ նման օրինագիծ առաջադրել և ընդունել այն: «Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ՀՀԿ-ն չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը: Մենք պարզապես չենք ցանկանում խանգարել բանակցային գործընթացին»,- նկատել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |