Եթե ՀՀ նախագահն առաջարկի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ապա քաղաքական մեծամասնությունը մեծ հաճույքով կանի դա26 հոկտեմբերի 2010 - 21:03 AMT PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Աստրախանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո մեզ առաջարկի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ապա մենք մեծ հաճույքով կանենք դա»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» կուսակցության օրինագծի վրա, հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Աբրահամյանի խոսքով, եթե Հայաստանի նախագահի գլխավորությամբ որոշում ընդունվի ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին, ապա քաղաքական մեծամասնությունը կարող է անհապաղ նման օրինագիծ առաջադրել և ընդունել այն: «Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ՀՀԿ-ն չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը: Մենք պարզապես չենք ցանկանում խանգարել բանակցային գործընթացին»,- նկատել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |