Պատմությունը խեղաթյուրելու Ադրբեջանի փորձերը բոլոր հայերին ուղղված մարտահրավեր է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, որում նա պատմական հայկական հողերն անվանում է «բուն ադրբեջանական», ինչպես նախկինում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հակահայկական ֆաշիզմի դրսևորում է: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Բալասանյանը:

Բալասանյանի խոսքով, Ալիևի նման հայտարարությունը հիմնված է գեբելսյան քարոզչության մեթոդների վրա, որի նպատակը սուտը որպես ճշմարտություն ներկայացնելն է: «Դա նաև մարտավարական նպատակ է հետապնդում, քանի որ նման կերպ ադրբեջանական կողմը թշնամու կերպար է ստեղծում ի դեմս հայերի, ինչը համախմբող գործոն է հանդիսանում ադրբեջանական հասարակայնության համար»,- նկատել է նա:

Ինչպես նկատել է Բալասանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ադրբեջանի հայտարարությունը գնահատում է որպես ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հայերի դեմ ուղղված մարտահրավեր: «Դա մեզ բոլորիս պարտավորեցնում է միավորվել և միասնական ճակատով պայքար մղել ադրբեջանական քարոզարշավի դեմ: Հայաստանի և Սփյուռքի դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է աշխարհին ներկայացնեն Հարավային Կովկասում առկա պայթյունավտանգ իրադրությունն ու պատմությունը խեղաթյուրելու` Ադրբեջանի փորձերը»,- ընդգծել է Բալասանյանը` ավելացնելով, որ դա արդյունավետ մեխանիզմներ կձևավորի ադրբեջանական քարոզչության սպառնալիքների վերացման համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---