ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց և ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին և հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հոկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով 16.45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքային զինծառայող, 1990թ. ծնված Հարութ Գրիգորյանը: Ինչպես հաղորդել են Արցախի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, Հարութ Գրիգորյանը ժամկետային զինծառայության էր զորակոչվել Ստեփանակերտ քաղաքից: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---