ՀՀ ԱԺ նիստն այսօր սկսվեց լռության րոպեով

ՀՀ ԱԺ նիստն այսօր սկսվեց լռության րոպեով

PanARMENIAN.Net - «11 տարի է անցել 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից, որի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն որդիներին, որոնք ծառայում էին իրենց ժողովրդին: Նրանք մեծ պլաններ ունեին և կամք դրանք իրագործելու համար»,- հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թվելով մահացածների անունենրը` նա նշել է, որ այդ մարդիկ «հայոց պետականության կայացման կարևորագույն մասն են և առաջարկել է պատգամավորներին մեկ րոպե լռությամբ հարգել նրանք հիշատակը:

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի անդամները սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---