Հայաստանի նախագահը մեկնել է Աստրախան

Հայաստանի նախագահը մեկնել է Աստրախան

PanARMENIAN.Net - Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ` մասնակցելու Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջև, որից հետո նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նախագահ Սարգսյանը Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովվի, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայցելի նաև քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ կդնի հուշարձան-խաչքարին: Հուշարձան-խաչքարը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---