Վիկտոր Դալլաքյան. 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ էին27 հոկտեմբերի 2010 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լավ կազմակերպված պետական հեղաշրջման փորձ էին, որի նպատակն էր վերանայել 1998թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Քանի որ ես այդ օրը ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում էի և մոտ 40 րոպե զրուցել եմ ահաբեկիչներից մեկի՝ Վրամ Գալստյանի հետ, ես հասկացա, որ ահաբեկիչները դրսից օգնության են սպասում: Նրանք հուսով էին, որ դրանից հետո կգումարվի ՀՀ ԱԺ նիստ և կընտրվի նոր կառավարություն: Սակայն, երբ նրանք գիտակցեցին, որ նրանց ուղղակի օգտագործել են, խուճապի մատնվեցին և հանձնվեցին: Այսինքն նրանց ներշնչել էին, որ կատարված ոճրագործությունից հետո այդ նույն ուժերը կաջակցեն նրանց»,-ասել է նա: Ըստ նրա, այդ մարդկանց ուղղակի զոմբիավորել են: 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչության արդյունքում Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկիչների ձեռքից զոհվեցին ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանն, Արմենակ Արմենակյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |