ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Դ.Տոնոյանը ներկայացրեց ՀՀ անվտանգության միջավայրի վրա ազգող ներքին և արտաքին գործոնները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության տեսակետերը տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին բաց և անմիջական քննարկման համար` նշելով, որ այն մեծապես նպաստեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ նրանց ընկալումների խորացմանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---