ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արտակ Նազարյանի, Սամվել Խաչատրյանի և Մանվել Սարիբեկյանի հարազատներին 2 նոյեմբերի 2010 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հուլիսի 27-ին Տավուշի մարզի Մեհրաբի զորամասում զոհված Արտակ Նազարյանի և հոկտեմբերի 3-ին զորամասերից մեկի զորանոցի նկուղում կախված հայտնաբերված Սամվել Խաչատրյանի հարազատներին: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արտակ Նազարյանի և Սամվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար: Միաժամանակ Սեյրան Օհանյանն ընդունել է Մանվել Սարիբեկյանի հարազատներին` արտահայտելով իր խորին ցավակցությունը: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նաև 47 այլ քաղաքացիների` զինվորների ծնողներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, պահեստազորի սպաներ և քննարկել սոցիալական ու իրավական հարցեր: Քաղաքացիների դիմումների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |