Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան 2 նոյեմբերի 2010 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Հանրապետության Ազգայինանվտանգության բյուրոյի ղեկավարՍտանիսլավԿոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: Լեհաստանի Ազգայինանվտանգությանբյուրոյում ՍտանիսլավԿոզիեյիև Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցիցհետո կայացելեն ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Տարածաշրջանային և միջազգային անվտանգությանապահովման գործումկողմերըկարևորելեն երկխոսությունը, ընդգծելառկա տարաձայնությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ըստ լեհական կողմի` հենց այս մոտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի` առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում, և այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ: «Մենք դատապարտումենքԱդրբեջանիղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, անընդունելիենքհամարումմի կողմից բանակցելու, մյուս կողմից` սպառնալիքներ հնչեցնելու` Ադրբեջանի մարտավարությունը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: ՍտանիսլավԿոզիեն իր հերթին կարևորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման ճանապարհով` նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտությունների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլև անընդունելի է միջազգային հանրության կողմից: Նաողջունել էՌուսաստանի նախագահի նախաձեռնությամբՀայաստանիև Ադրբեջանի նախագահներիվերջին հանդիպումը և հույս հայտնել, որ առաջիկայումկարձանագրվեն դրական արդյունքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցությանը: ՀՀ ԱԱԽ և ԼեհաստանիԱԱԲ միջևանվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո կայացել է Արթուր Բաղդասարյանի և Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամլո ասուլիսը, որի ժամանակ Ստանիսլավ Կոզիեյընշել է, որ ստորագրված հուշագիրը կողմերի միջևառավել արդյունավետ և սերտ համագործակցությանկոնկրետ հիմքեր էստեղծում: Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ առաջին անգամ ստորագրվում է հուշագիր, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն մեկ անգամ անցկացնել երկկողմ խորհրդատվություններ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ: «Մենք պայմանավորվելենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողտեղեկատվությանփոխանակում իրականացնել,համապատասխանմոնիթորինգ իրականացնել և աջակցել քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար ոլորտներում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի իրականացմանը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Բանախոսներն ընդգծելեն, որ փոխգործակցելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ուղղություններով, այդ թվում` ընդլայնելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Կողմերի միջև երկխոսությունը ներառելու է անվտանգության ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման գործում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դերի և այլ հարցերի վերաբերյալ տեսակետների փոխանակում: Կողմերը նպաստելու են երկկողմ համագործակցության զարգացմանը տնտեսական անվտանգության ոլորտում, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, ինչպես նաև` միջազգային ահաբեկչության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարին, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |