ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության արդյունավետությունը` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ Անրի Ռենոյի պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտի համագործակցության զարգացմանը` նպաստելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի ռազմակրթական հաստատություններում հայ սպաների կրթության, խաղաղապահության ոլորտում փորձի փոխանակման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |