Հայաստանում Շվեյցարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դեկտեմբերի 3-ինիր հավատարմագրերն էհանձնելՀայաստանիՀանրապետությունում ՇվեյցարիայիՀամադաշնության արտակարգ ևլիազոր դեսպան Գյունթեր Բեխլերը: Նախագահը շնորհավորելէդեսպանին և ընդգծել, որ «մեր երկիրը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունները զարգացնելու գործում, ինչին զգալիորեն կարող է նպաստել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված ակտիվ երկխոսությունը»:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` մեր երկրին ցուցաբերած օժանդակության ու Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայկական համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերից բացի, զրուցակիցներնանդրադարձել են տարածաշրջանայինխնդիրներին: Դեսպան Գյունթեր Բեխլերն ընդգծել է, որ Շվեյցարիան շարունակելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---