ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՆԳՆ-Ի ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

PanARMENIAN.Net - . Հոկտեմբերի 27-ի գործի դատավառւթյան ընդացքին հետեւող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հունիսի 12-ի նիստում քվեարկությամբ հաստատել է իր եզրակացությունն այն մասին, որ աննպատակահարմար է Նաիրի Հունանյանին պահել ԱԱՆ մեկուսարանում եւ անհրաժեշտ է նրան տեղափոխել ՆԳՆ մեկուսարան: Նման եզրակացության համար հիմք էին հանդիսացել Հունանյանի նախաքննական ցուցմունքները այն մասին, որ նա ժամանակին համաձայնվել է համագործակցել ԱԱՆ-ի հետ: Հանձնաժողովը հունիսի 13-ի նիստում ընդունվեց միջնորդություն, որով դատարանին առաջարկվում է լուծել Նաիրի Հունանյանի տեղափոխման հարցը: Որոշումն ընդունվեց 8 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովի 2 անդամները` Կիմ Բալայան («ՀՅԴ») եւ Ֆիլարետ Բերիկյան («ԱԺՄ») հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը: Բալայանը քվեարկությանն իր չմասնակցելը պայմանավորեց նրանով, որ հանձնաժողովի նախագահը, ըստ նրա, քվեարկության է դրել հանձնաժողովի իրավասություններից դուրս որոշում: Նա գտնում է, որ դատարանին դիմելու առաջարկությունը հակաօրինական եւ հակասահմանադրական է: Միակ դեմ քվեարկած պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Կայունություն») իր դեմ քվեարկելը պայմանավորեց նրանով, որ ԱԱՆ մեկուսարանում ամբաստանյալի անվտանգության պահպանությունն ավելի խիստ է իրականացվում, մինչդեռ ՆԳՆ մեկուսարանում ամբաստանյալի կյանքը կարող է վտանգված լինել «գողական աշխարհի» կողմից: Հանձնաժողովի փոխնախագահ, անկախ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը եւս մտահոգություն հայտնեց, որ ՆԳՆ մեկուսարանում Նաիրի Հունանյանի կյանքին կարող է վտանգ սպառնալ:
 Ուշագրավ
---