Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ երկրների ՆԳՆ և ոստիկանության` թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը![]() 6 դեկտեմբերի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանության` մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների աշխատանքային հանդիպումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Նա ներկայացրեց ՀՀ-ում թրաֆիքինգի ծագման նախապատմությունը` սկսած Խորհրդային Միության փլուզումից մինչև օրս: Զեկույցում նշվեցին նաև այն երկրները, որտեղ առանձնապես շատ են արձանագրվել թրաֆիքինգի դեպքեր: Անդրադարձ եղավ նաև ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳ և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջև փոխգործակցությանը, ինչն առավել կբարձրացնի թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը: Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |