Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը չի հետաձգվելու, հայտարարում է «Ժառանգությունը»

Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը չի հետաձգվելու, հայտարարում է «Ժառանգությունը»

PanARMENIAN.Net - Այսօր Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունն անորոշ ժամկետով հետաձգելու մասին քննարկումներ չեն ընթանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավորների հայտարարությունները:

«Ներկա պահին ես կարող եմ հերքել լուրերն այն մասին, որ քվեարկությունը հետաձգվելու է: Սակայն մինչև քվեարկությունը գրեթե 2 օր կա, և շատ հնարավոր է, որ օրինագիծը դիտարկվի առաջին ընթերցմամբ, իսկ արդեն երկրորդ ընթերցմամբ խորհրդարանական ուժերը որոշակի պայմանավորվածության հանգեն օրինագծի հետագա ճակատագրի հարցում»,- ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը` ավելացնելով, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը միշտ արդիական հարց է եղել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---