Էդուարդ Շարմազանով. Աստանայում վերահաստատվեց, որ միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին

Էդուարդ Շարմազանով. Աստանայում վերահաստատվեց, որ միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին

PanARMENIAN.Net - Աստանայում վերահաստատվեց, որ միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին: Այդ մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար ԷդուարդՇարմազանովը: Նրա խոսքով, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի պարագայում: Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշեց, որ հիմնախնդիրը կարգավորելու հարցում ուժի և դրա սպառնալիքի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Ըստ Շարմազանովի` սա ազդակ էր` ուղղված Ադրբեջանին: «Ավելին` թե' ԱՄՆ պետքարտուղարը, թե' Ֆրանսիայի վարչապետը վերահաստատեցին, որ հայտնի երեք սկզբունքները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկի անտեսումը կխոչընդոտի Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Սա ոչ միայն չեզոքացրեց Լիսաբոնի հռչակագրում առկա ընդհանրական դրույթները, այլ մեկ անգամ ևս վերահաստատեց համանախագահ երկրների մոտեցումը, որը չի բխում ադրեջանական կողմի շահերից: Պետք է նշեմ, որ Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարության մեջ առաջին անգամ հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ գրված է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը`սկզբունք: Կարծում եմ` մեր արևելյան հարևանները գիտեն, որ սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրագործմանը»,- նշեց Շարմազանովը:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը մեկնաբանեց նաև Աստանայի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը` ընդգծելով, որ եզրակացությունը մեկն է ` Արցախի անկախությունն այլընտրանք չունի, Հայաստանի իշխանություններն էլ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու են ջանքերը Արցախի անկախության միջազգային ճանաչման համար, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապի ծառայությունը:

Հայաստանը նախագահը, մասնավորապես, ասել էր. «Արցախը անկախացել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Արցախը, թեև չճանաչված, բայց լեգիտիմ հանրապետություն է: Չնայած միջազգային հանրության հայտարարություններին` Ադրբեջանը շարունակում է զինվել և հպարտանում է դրանով, մինչդեռ աշխարհը պայքար է հայտատարել սպառազինությունների մրցավազքի դեմ: Հայաստանը դեմ է խնդրի ուժային լուծմանը, սակայն եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական ագրեսիան Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանը չունի ո'չ բարոյական, ո'չ իրավական և ո'չ էլ քաղաքական հիմք` Արցախը իր կազմում պահելու համար»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---