Ավտոտրանսպորտի ապահովագրությունը պետք է բխի առաջին հերթին քաղաքացու շահերից, ոչ թե պարտադրվի նրան օրենքի ուժով և տուգանքների սպառնալիքով

Ավտոտրանսպորտի ապահովագրությունը պետք է բխի առաջին հերթին քաղաքացու շահերից, ոչ թե պարտադրվի նրան օրենքի ուժով և տուգանքների սպառնալիքով

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանմասին» օրենքի ընդունման և կիրառման առնչությամբ։ «Նորմալ և օրինական իշխանության համար ապահովագրական դաշտի կարգավորումը պետք է սկսվեր սոցիալական ոլորտից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական օրենսգրքով (Գլուխ 60), և այս պահին դրա առանձին օրենքով կարգավորումը սոցիալական կատակլիզմի հասնող այս պայմաններում ամենևին հրատապ չէ։ Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության միջոցառումը, ինչպես ապօրինի այս իշխանության երկնած ցանկացած գաղափար, բխում է ոչ թե հասարակության շահերից, այլ նպատակ ունի հանցագործների կաստայի վերածվող վարչախմբի վերնախավի և օլիգարխների համար ստեղծել թալանի ու կոռուպցիայի նոր մեխանիզմ»,- նշվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

Հայ ազգային կոնգրեսի հայտարարության համաձայն, գործողության մեջդրվածօրենքովապահովագրության համարսահմանվածպարտադիր սակագները և տուգանքներըչափազանց բարձրեն ու կամայական, մինչդեռչափազանց ցածր են վնասների հատուցման համար նախատեսված գումարների չափերը։ «Դա ձմռան ու նոր տարվա շեմին հատկապես ծանր է անդրադառնալու բնակչության մեծագույն՝ անպաշտպան մասի կենսապայմանների վրա։ Ինչպես և սպասելի էր, սակագների գնագոյացման հարցում ոչ շուկայական մեթոդի կիրառումը էապես նվազեցնելու է մրցակցությունն այս ոլորտում: Հապճեպ, առանց նախապատրաստման ընդունված օրենքը զուրկ է դրա կիրառման համար անհրաժեշտ նախապատրաստական բազայից, այն անհնար է լինելու սպասարկել, սահմանված կարճ ժամկետները ստեղծելու են խառնաշփոթ ու խուճապ։ Դրա հետ կապված, արդեն իսկ չարաշահումների ու շորթման մասին բազմաթիվ բողոքներ են գալիս, օրինակ, պետավտոտեսչության աշխատանքներից»,- ընդգծվում է հայտարարության մեջ:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարումէ. ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության օրենքի կիրառումը պետք է հետաձգել առնվազն այնքան ժամանակով, քանի դեռ չեն իրականացվել ապահովագրությունը ավելի հրատապ` սոցիալական ոլորտում։ «Դրանում պետք է կատարվեն էական փոփոխություններ, վերացվեն կոռուպցիոն ռիսկերը, սակագները թողվեն ազատ շուկային, մարդուն տրվի այլընտրանքի հնարավորություն, սահմանվի կիրարկման սահուն փուլային գրաֆիկ` սկսելով առաջին հերթին թանկարժեք կամ նոր ներմուծվող մեքենաներից։ Օրենքի նախագիծը պետք է անցնի հանրային քննարկում։ Ինչպես ցանկացած այլ դեպքում, ավտոտրանսպորտի ապահովագրությունը ևս պետք է բխի առաջին հերթին քաղաքացու շահերից, ոչ թե պարտադրվի նրան չոր օրենքի ուժով ու տուգանքների սպառնալիքով»,- ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---