Խորհրդարանական ուժերը մեկնաբանում են Երևանի քաղաքապետի ու արդարադատության նախարարի հրաժարականները10 դեկտեմբերի 2010 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը բնական է համար վերջին ներքաղաքական իրադարձությունները: Ինչպես ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կուսակցությունը քաղաքական ենթատեքստ չի տեսնում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության մեջ: Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը ցույց տվեց, որ ոչ ոք Հայաստանում չի կարող օրենքից վեր լինել: Քաղաքապետի հրաժարականի կապակցությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ խմբակցությունը գնհատական չի տա կատարվածին, քանի դեռ չեն պատժվել բոլոր այն պաշտոնյաները, որոնք բռնություն են կիրառել շարքային քաղաքացիների հանդեպ: «Քաղաքապետի հրաժարականն ու նախարարի պաշտոնանկությունը միայն իշխանության ներսում ընթացող իրական գործընթացները սքողելու միջոց է»,-ասել է Սաֆարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |