ՀՅԴ. ԼՂՀ ճանաչման հարցում կոալիցիան և «Ժառանգությունը» անխոհեմ համառություն դրսևորեցին

ՀՅԴ. ԼՂՀ ճանաչման հարցում կոալիցիան և «Ժառանգությունը» անխոհեմ համառություն դրսևորեցին

PanARMENIAN.Net - «Ժառանություն» խորհրդարանական խմբակցությունը հիասթափված է խորհրդարանական մեծամասնության վարքագծով, որը հինգշաբթի հրաժարվեց մասնակցել Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի քվեարկությանը: «Եթե այսօր երկրի իշխանությունները չեն ճանաչում ԼՂՀ-ն, ապա թող ապագայում մեղավորներ չփնտրեն ոչ երկրում, ոչ նրա սահմաններից դուրս»,-ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի, ԼՂՀ ճանաչման հարցում կոալիցիան և «Ժառանգությունը» անխոհեմ համառություն դրսևորեցին: «Քանի որ օրինագիծն արդեն դրված էր քվեարկության, մեզ այլ բան չէր մնում, քան քվեարկել նրա ընդունման օգտին»,-ասել է Արտյուշա Շահբազյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---