Հայոց ցեղասպանությունը չճանաչելը խայտառակություն է Իսրայելի համար, գտնում է Իսրաէլ Չարնին![]() PanARMENIAN.Net - Իսրայելը երբեք չի կարողանա ազատվել այն խայտառակությունից, որ մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրան ոչ մի արդարացում չկա: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իսրաէլ Չարնին: «Բարեբախտաբար, Իսրայելի ժողովուրդն ի տարբերություն կառավարության ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և դրանում ոչ մի կասկած չկա: Ես սիրում եմ իմ երկիրը, բայց և խոստովանում եմ, որ իմ երկրի կառավարությունը սխալ է գործում այս հարցում»,- ասաց պրոֆեսորը: Նա առանձնապես նշեց, որ գործընկերների հետ միասին կշարունակի աշխատանքը Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ: Իսրաէլ Չարնին ընդգծեց, որ չնայած այս տարի Կնեսսետի անդամները Հայոց ցեղասպանության ճանաչման կողմից քվեարկեցին, փաստաթղթի վավերացման համար բանաձևը պետք է քվեարկություն անցնի Կնեսսետի կոմիտեներից մեկում: «Ես չեմ կարծում, եր կոմիտեում կհաջողվի բանաձևի լիարժեք ընդունման հասնել»,- ասաց իսրայելյան գիտնականը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |