ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին17 դեկտեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունեց Հունգարիայի Արեւելյան գործընկերության գծով հատուկ հանձնարարություններով դեսպան դոկտոր Յանոս Տերենյիին եւ Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին (նստավայրը` Թբիլիսի): Դեսպան Տերենյին ներկայացրեց ԵՄ-ում հունգարական նախագահության առաջնայնությունները` 2011թ. հունվարից Հունգարիայի` վեց ամսով ստանձնում է ԵՄ նախագահությունը ստանձնելու համատեքստում: Հունգարական կողմը շեշտեց Արեւելյան գործընկերության կարեւորությունը եւ ներկայացրեց հունգարական նախագահության մոտեցումները բազմակողմ համագործակցության մի շարք հարցերի առնչությամբ: Կողմերը քննարկեցին 2011թ. մայիսին Բուդապեշտում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ կողմերի մոտեցումները: Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին եւ այդ հարցում գրանցված առաջընթացին: Փոխնախարար Ղազինյանը ներկայացրեց ՀՀ մոտեցումները` շեշտելով Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի ընդլայնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնայնություններին` Կարինե Ղազինյանը կարեւորեց ԵՄ երկրների աջակցությունը մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացման շուրջ քննարկումներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանը Բաքվի բանտում ենթարկվել է խոշտանգման․ Փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե Նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը |