Հայաստանի նախագահի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանիդեկտեմբերի 17-ի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:

Հանրապետության ղեկավարի այլհրամանագրերով` դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար էնշանակվելՎաչե Գաբրիելյանը, ով նախագահի մեկայլհրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնականբանկինախագահի տեղակալի պաշտոնից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---