Սերժ Սարգսյան. Մենք պարտավոր ենք երկիրը բարձրացնել որակական նոր աստիճանի![]() 18 դեկտեմբերի 2010 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և հոբելյանական համերգին: Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասել է, որ հոբելյանները լավ առիթ են՝ անցած ճանապարհն արժևորելու, իսկ երբեմն՝ վերագնահատելու համար: «Մեր կուսակցության երկու տասնամյակների կենսագրությունն անբաժանելի է մեր ժողովրդի կենսագրությունից: Հայաստանի հաղթանակներն ու պարտությունները, ձեռքբերումներն ու սխալները մերն են», ասել է նա: Նախագահը նշել է, որ կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, ինչը շատ կարևոր է: «Բայց այսօր ես տեսնում եմ մեկ այլ վտանգ: Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման. կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են: Մենք նոր հեծանիվ չենք հորինելու: Այս հիվանդությունն ունի շատ պարզ դեղատոմս՝ ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, զարգացման ծրագրերի մշակման նոր եռանդ և եվրոպական չափանիշների հետևողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ: Դա պետք է արվի առանց բացառությունների և վերապահումների»,-ասել է Սերժ Սարգսյանը: «Մի կողմից մենք պետք է բացառենք հեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք, մյուս կողմից մենք պետք է բացառենք տեղում դոփելու վտանգը, պետք է նոր բարձր տեմպ հաղորդենք մեր քայլերին: Մեր ճանապարհը ոսկե միջինն է: Այսօր մենք ունենք բավականաչափ հասուն ու ինքնակազմակերպվող հասարակություն, ունենք լուրջ ու ձևավորված քաղաքական և հասարակական ուժեր, որոնք կարող են և պարտավոր են երկիրը բարձրացնել որակական նոր աստիճանի: Այդ ուժերի մեջ Հանրապետական կուսակցությանը վերապահված է առանձնահատուկ դեր: Ես կասեի՝ ամենապատասխանատու դերը: Հայտնի ճշմարտություն է. ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում»,-ասել է նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |