Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տոմաշ Պորեբային20 դեկտեմբերի 2010 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող, Լեհաստանի Եվրոպական պահպանողականների և բարեփոխականների խմբակցության ներկայացուցիչ Տոմաշ Պորեբայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարՆալբանդյանը նշեց, որ Հայաստան այցելությունըլավ հնարավորությունէընձեռում անմիջականորեն ծանոթանալ ինչպես Հայաստանի և տարածաշրջանի, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա զարգացումներին: Զրուցակիցները ընդգծեցին խորհրդարանական շփումների կարևորությունը և անհրաժեշտ համարեցին շարունակել քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերը խթանելու համար: Անդրադարձ կատարվեց դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստան – ԵՄ խորհրդի և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման արդյունքներին, ինչպես նաև Հայաստան- Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: Հանդիպմանը տեղի ունեցավմտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորմանգործընթացի շուրջ: Եվրախորհրդարանիպատգամավորը իր տպավորություններըկիսեց Արցախ կատարած այցելությունից և ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումներից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |