Հայ և ռուս դիվանագետները խոսեցին տեղեկատվության ոլորտում համագործակցության մասին

Հայ և ռուս դիվանագետները խոսեցին տեղեկատվության ոլորտում համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարարությունում կայացան «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովում» խորագրով խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Նեստերենկոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական բնագավառում իրականացվող աշխատանքներին առչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:

Ռուսաստանյան արտգործնախարարության պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Ռուս դիվանագետներն այցելեցին նաև «Armenia TV» հեռուստաընկերություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---