Ստեփան Դեմիրճյան. 2010 թվականը չի կարելի նվաճումների տարի համարել![]() 24 դեկտեմբերի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականը չի կարելի նվաճումների տարի համարել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ նրա, առկա խնդիրների լուծման գործում առաջընթաց չի գրանցվել: Նա նշել է նաև, որ աճում է արտագաղթը: «Ընթացիկ տարվա ինը ամսվա ընթացքում շուրջ 65 000 հայեր են լքել երկիրը»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրի բնակիչների շուրջ 40 տոկոսը ցանկանում է լքել Հայաստանը: Նա նշել է, որ հաջողություններ չեն արձանագրվել նաև արտաքին քաղաքականության ոլորոտւմ: Անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ Դեմիրճյանն ասել է, որ առանձին փոփոխությունները ոչինչ չեն տա: «Հարկավոր է անցկացնել անկախ ու արդար ընտրություններ»,-ասել է նա՝ նշելով, որ ընդդիմությունը բազմիցս է հայտարարություններով հանդես եկել այդ առնչությամբ: Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցություններից ամենակազմակերպվածը Հայ ազգային կոնգրեսն է: Ըստ նրա, հայ ժողովուրդը իր հույսերը կապում է այդ դաշինքի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |