ՀՀ ԱԱԾ-ն հերքում է իրանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն «ամերիկացի լրտեսի» մասին

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը ԱՄՆ քաղաքացի ոմն Հոլլ Թալայանի կողմից հայ-իրանական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանն ասաց, որ նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել եւ հետեւապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել:

Իրանի պետական հեռուստատեսությունը հերքել է ԶԼՄ-ների նախորդ հաղորդագրություններն այն մասին, թե իրանական իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ մի քաղաքացուհու լրտեսության մեղադրանքով:

Իրանի «Ալ –Ալամ» հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տվել 55-ամյա Հոլլ Թալայանին մուտք գործել երկիր, քանի որ նա մուտքի արտոնագիր չուներ և նրան հորդորել են վերադառնալ Հայաստան:

Այս հաղորդագրությունն ուղղակիորեն հակասում է այլ ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որոնք հայտնել էին, որ Հոլլ Թալայանը ձերբակալվել է Իրանի իշխանությունների կողմից Նորդուզ սահմանակետում մեկ շաբաթ առաջ, երբ նա փորձել է առանց մուտքի արտոնագրի Հայաստանից մուտք գործել Իրան:

Իրանական այլ ԶԼՄ-ներ հաղորդել են, թե ամերիկուհին կրել է «լրտեսական սարքավորումներ»՝ ներառյալ բարձրախոսը, որը թաքցված էր ատամի մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---