Նոր տարվա նախօրեին Հայաստանի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել` այս անգամ քաղաքացիական անձանց մասնակցությամբ

Նոր տարվա նախօրեին Հայաստանի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել` այս անգամ քաղաքացիական անձանց մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 31-ի երեկոյան` մոտ 23:00-ին Իջևանի մարզի զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի մոտ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով` այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեղադրանքով` ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Ընդ որում` Կարապետյանը հաղորդել է, որ ներկա պահին բերման ենթարկվածներ կամ ձերբակալվածներ չկան, հետաքննություն է ընթանում: Կարապետյանը նաև կոչ է արել մինչև նախաքննության ավարտը ձեռնպահ մնալ այդ դեպքի առնչությամբ որևէ մեկնաբանություններից:

Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև հակամարտություն է ծագել այն բանից հետո, երբ հրամանատարը նրանցից պահանջել է լքել զորամասը, ուր նրանք այցելել էին, որպեսզի հանդիպեին իրենց ծանոթի հետ: Երիտասարդները հրաժարվել են ենթարկվել, որից հետո վեճ է բռնկվել, արդյունքում երիտասարդներից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վնասվածք է ստացել նաև զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---