Լեհաստանի ԱԳՆ-ն չի կարծում, որ Ղարաբաղ այցելելու համար լեհերին պետք է Ադրբեջանի թույլտվությունը12 հունվարի 2011 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Օրերս Բաքվում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Լեհաստանի քաղաքացիներն առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չեն կարող այցելել Լեռնային Ղարաբաղ: «Միջազգային իրավունքի համաձայն ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է: Առանց պաշտոնական Բաքվի թույլտվության մուտքը բռնազավթված տարածքներ գնահատվելու է որպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի խախտում»,- ասվում է հայտարարության մեջ, որը տեղադրված է Բաքվում Լեհաստանի դեսպանատան պաշտոնական կայքում: Պետք է նշել է, որ տվյալ պահին կայքը գտնվում է մշակման փուլում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Երևանում Լեհաստանի դեսպանատնից, այդ հայտարարությունը հյուպատոսային տեղեկատվություն է, այլ ոչ թե Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբան այցել է ԼՂՀ, որտեղ հանդիպել է անկախ հանրապետության ղեկավարության հետ: Այդ այցելությունն առաջացրել է Բաքվի դժգոհությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԽ պատգամավորին հայտարարել է որպես «պերսոնա նոն գրատա»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |