Համարբերգը ՀՀ իշխանություններին կոչ է արել ազատ արձակել մարտի դեպքերի մասնակիցներին21 հունվարի 2011 - 20:23 AMT PanARMENIAN.Net - ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մասնակիցներին: «Բանտարկության մեջ գտնվող անձանց հարցը նախկինի պես անհանգստացնում է ինձ: Մենք ողջունեցինք Հայաստանի նախագահի համաներման հայտարարությունը, բայց և կոչ արեցինք երկրի ղեկավարությանը ազատ արձակել նաև մնացածներին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանտարկության մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչներն ու կողմնակիցները քաղբանտարկյալներ են, Համարբերգն ասել է հետևյալը. «Մենք նշել ենք, որ մարտի 1-2-ի գործով դատապարտվածների դեպքում կան արդար դատավարության ապահովման հետ կապված խնդիրներ, և մենք գտնում ենք, որ այդ սկզբունքի խախտումը կատարվել է քաղաքական պատճառներով»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |