ԵԽԽՎ-ն մտադիր չէ Հայաստանի դեմ պատժամիջոցներ ընդունել, հայտնել է Թոմաս Համարբերգը![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես իրավունք չունեմ Հայաստանի դեմ պատժամիջոցներ ընդունելու առաջարկ անել կամ չանել Եվրոպայի Խորհրդին, և չեմ կարծում, որ այսօր նման հնարավորություն է դիտարկվում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը: «Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ ԵԽ-ն չի արձագանքելու Հայաստանում առկա խնդիրներին: Գոյություն ունեն Եվրոպայի Խորհրդի երեք մարմիններ, որտեղ կարող է դիտարկվել նման հնարավորություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը և Նախարարների խորհուրդը: Բայց չեմ կարծում, թե ԵԽԽՎ-ն և Նախարարների խորհուրդը կորոշեն պատժամիջոցներ ընդունել Հայաստանի դեմ»,- ասել է Համարբերգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |