Հայաստանն ու Վրաստանը մտադիր են փորձի փոխանակում կատարևել պաշտպանական բարեփոխումների ոլորտում

Հայաստանն ու Վրաստանը մտադիր են փորձի փոխանակում կատարևել պաշտպանական բարեփոխումների ոլորտում

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեի գլխավորած պատվիրակությունը:

Հունվարի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և Ն.Խարշիլաձեի առանձնազրույցը, այնուհետև երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը ռազմական կրթության և խաղաղապահության բնագավառներում, ինչպես նաև փորձի փոխանակումը երկու երկրների զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ոլորտում:

Հունվարի 25-ին վրացական պատվիրակության անդամներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

Նոդար Խարշիլաձեին այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---