Բուլղարիայի դեսպանն ու Հայաստանի վարչապետը քննարկել են առևտրա-տնտեսական կապերի խորացման ներուժը27 հունվարի 2011 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Բուլղարիայի հետ հարաբերություններին և բարձր գնահատել պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Բուլղարիայի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ դեսպանի կողմից կատարված աշխատանքը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունն ու կարևորվել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |