ԱՄՆ-ն մտադիր է հնարավորինս շուտ «թաղել» աշխարհի պոտսդամա-յալթյան մոդելը, կարծում է փորձագետը![]() 1 փետրվարի 2011 - 09:33 AMT PanARMENIAN.Net - «Առաջիկա 5-7 տարում աշխարհի քարտեզի վրա կհայտնվեն նոր պետություններ: Դրանցից մի քանիսը կճանաչվեն, մյուսները` ոչ, բայց դա ոչ մի դեր չի խաղա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն սատարեց Կոսովոյի անկախությանը, որպեսզի նախադեպ ստեղծի և դրանով հանդերձ խրախուսի աշխարհում այլ անկլավներին հետևել ալբանացիների օրինակին: «ԱՄՆ-ն մտադիր է հնարավորինս շուտ «թաղել» աշխարհի պոտսդամա-յալթյան մոդելը և վերադասավորել սահմաններն ի նպաստ իր շահերին: Այդ տեսանկյունից Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հուզումները լիովին համապատասխանում են այդ սխեմային: Անկայունությունը տիրելու է բոլոր տարածաշրջաններում, և պարտադիր չէ, որ դա լինի միաժամանակ: Բայց դա լինելու է, որովհետև աղքատներն ու դժգոհներն ավելի շատ են, քան հարուստները»,- ասել է Զախարովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |