Եվրախորհրդարանի նիստում ընդունվել է Եվրանեստի վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի առաջարկը

Եվրախորհրդարանի նիստում ընդունվել է Եվրանեստի վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի առաջարկը

PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Եվրանեստի վերաբերյալ քննարկումներին: Քննարկումները Եվրախորհրդարանում տեղի ունեցան հունվարի 25-26-ին ընդլայնված բյուրոյի նիստերի ընթացքում: Ընդունվեց Վահան Հովհաննիսյանի 2 աշխատանքային խումբ ստեղծելու մասին առաջարկը`Բելառուսի ներգրավման գործընթացը շարունակելու (այս առաջարկով հանդես էր եկել նաև Ուկրաինայի ներկայացուցիչը) և Եվրանեստի կազմակերպական մոդելը բարեփոխելու համար: Վահան Հովհաննիսյանը, սակայն, նշել է, որ ոչ մի փոփոխություն չի կարող անտեսել Հայաստանի կողմից արված և բոլորի համաձայնությամբ Եվրանեստի հիմնադիր փաստաթղթերում ընդգրկված առաջարկները, այլապես Հայաստանի դիրքորոշումը նույնպես կարող է փոխվել, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---