Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և ՊԳԿ միջև համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել![]() 8 փետրվարի 2011 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կոորդինատոր Յուտա Կրաուզեին: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել: Կողմերն ընդգծեցին, որ 2010-ի մայիսի 10-14-ը Երևանում կայացած Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանը և Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի հաջող ընթացքն ու լավ կազմակերպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |