Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և ՊԳԿ միջև համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և ՊԳԿ միջև համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կոորդինատոր Յուտա Կրաուզեին:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել:

Կողմերն ընդգծեցին, որ 2010-ի մայիսի 10-14-ը Երևանում կայացած Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանը և Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի հաջող ընթացքն ու լավ կազմակերպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---