Էդվարդ Նալբանդյան. Բաքուն չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը, այլ միայն ավելորդ աղմուկ է բարձրացնում

Էդվարդ Նալբանդյան. Բաքուն չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը, այլ միայն ավելորդ աղմուկ է բարձրացնում

PanARMENIAN.Net - Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ենթակոմիտեի վերաբացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ թե ղարաբաղյան հակամարտության քննարկմամբ է զբաղվում արդեն տարիներ շարունակ առկա ձևաչափում, այլ փորձում է տեղափոխել այն այլ հարթակ: Այդ մասին Երևանում Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանը: Ըստ նրա, Ադրբեջանը փորձում է իր ներքին քարոզչությունը տեղափոխել արտաքին ասպարեզ: «Բաքուն փորձում է աղմուկ բարձրացնել, սակայն, ԵԽԽՎ ենթակոմիտեի նախորդ գործունեությունը ցույց տվեց, որ այդ կառույցը առանձնապես արդյունավետ չէ ղարաբաղյան կարգավորման առաջընթաց ապահովելու գործում»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---