Արման Մելիքյանը գտնում է, որ հայ քաղաքական գործիչներն աջակցություն են ակնկալում դրսից

Արման Մելիքյանը գտնում է, որ հայ քաղաքական գործիչներն աջակցություն են ակնկալում դրսից

PanARMENIAN.Net - Հայաստանը բոլորովին պաշտպանված չէ արտաքին ազդեցությունից ներքաղաքական գործընթացների վրա: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, հայկական քաղաքական ուժերն ու առաջնորդներն աջակցություն են որոնում դրսից և ոմանք գտնում են նման աջակցություն: «Սակայն, իշխանություն պահպանելը կամ իշխանության գալը արտաքին ուժերի միջոցով հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ»,-ասել է Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի, ցանկացած երկիր, որն անհրաժեշտ ներուժ ու ռեսուրսներ ունի՝ օրինակ, ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, կարող է միջամտել Հայաստանի ներքին գործերին: «Կանխելու համար դա հայ քաղաքական գործիչները պետք է փոխհամաձայնության գան ու համախմբվեն»,-ասել է հայ քաղաքական գործիչը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---