Արամ Կարապետյան. Լարվածությունը Հայաստանի երկրորդ և գործող նախագահների միջև կապված է տնտեսական հարցերի հետ

Արամ Կարապետյան. Լարվածությունը Հայաստանի երկրորդ և գործող նախագահների միջև կապված է տնտեսական հարցերի հետ

PanARMENIAN.Net - Լարվածությունը Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև կապված է տնտեսական հարցերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով այդ թեմայի շուրջ հրապարակումները: Ըստ նրա, կոալիցիայում ոչ մի հակասություն չկա, քանի որ կոալիցիայի անդամ բոլոր կուսակցությունները ծառայել են և ծառայում են գործող իշխանությանը և ցանկանում են համակարգային փոփոխություններ անցկացնել երկրում:

Նա հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը ընտրություններում կախված կլինի Վլադիմիր Պուտինի առաջադրումից ՌԴ նախագահի պաշտոնում:

Կարապետյանը հայտարարել է նաև, որ չի բացառում, որ Հայաստանում կարող են կրկնվել եգիպտական կամ թունիսյան իրադարձությունները և այժմ Հայաստանում իրավիճակի հեղափոխական զարգացման համար պակասում է միայն պատեհ քաղաքական պահը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---